Կրիպտոարժույթի փոխարժեքը՝ իրականությունից մինչեւ ֆեյք լուրեր
15.11.2017 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://btcmanager.com

Ինչի՞ց է կախված կրիպտոարժույթի փոխարժեքը. «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը ներկայացրել է պատասխանի իր տարբերակը: Առանձնացրել ենք նյութի առավել հետաքրքրական հատվածները:
Ինչպե՞ս է ձեւավորվում կրիպտոարժույթի փոխարժեքը
Կրիպտոարժույթի փոխարժեքի վրա ազգում է միայն պահանջարկը: Այն կախվածություն չունի որեւէ արժույթից, նավթի գնից կամ այլ ակտիվներից: Որպեսզի թվային արժույթը ձեւավորի եւ ավելացնի իր գինը, անհրաժեշտ է, որպեսզի այն գնեն: Եվ հակառակը, եթե ներդրողները համատարած վաճառեն կրիպտոարժույթը, դրա փոխարժեքը կընկնի:
Ի՞նչն է ազդում պահանջարկի եւ գնի վրա
Թվային արժույթի փոխարժեքի վրա կարող է ազդել դրա դիրքերի ամրապնդումն իրական կյանքում: Այսպես, 2017թ. գարնանը բիթքոինը սկսեց զգալիորեն աճել (կային ժամանակահատվածներ, երբ այն օրական աճում էր $100–200-ով): Այս աճը փորձագետները բացատրում են ասիական երկրներից թրեյդերների ներհոսքով: Ճապոնիայում ընդունվեց կրիպտոարժույթների կարգավիճակի մասին օրենք (կրիպտոարժույթներն օրինականացրած առաջին երկիրն է), եւ այն ներդրողները, որոնք նախկինում չէին համարձակվում ռիսկի դիմել, սկսեցին իրենց ավելի վստահ զգալ:
Եվ ընդհակառակը, կրիպտոարժույթի եւ ICO-ի արգելման մասին լուրերը մի շարք խոշոր երկրներում հանգեցրին դրա փոխարժեքի համատարած եւ միաժամանակյա անկման:
Փոքր կրիպտոարժույթները մեծապես կախված են «հասարակական կարծիքից»: Մասնավորապես, 2017թ. գարնանը Ethereum-ի փոխարժեքը մեկ գիշերվա ընթացքում կտրուկ անկում գրանցեց դրա հիմնադրի՝ Վիտալիկ Բուտերինի մահվան վերաբերյալ ֆեյք լուրի հետեւանքով: Հաջորդ օրը Բուտերինը սոցցանցերում հերքում տարածեց, եւ փոխարժեքը վերականգնվեց:
Իսկ բիթքոինի՝ նոյեմբերին արձանագրված անկումը պայմանավորված է նրանով, որ թրեյդերները սկսել են ներդրումներ կատարել Bitcoin Cash-ի մեջ: Դասական բիթքոինն ունի երկու ինքնուրույն «դուստր» կրիպտոարժույթ՝ Bitcoin Gold եւ Bitcoin Cash: Ընդամենը մեկ ուիքենդի ընթացքում Bitcoin Cash-ն աճել է 40%-ով:
«Ինչ փոխարժեքով էլ գնեք բիթքոին, դուք պետք է հասկանաք, որ առաջիկա շաբաթների (կամ նույնիսկ՝ օրերի) ընթացքում կարող եք ինչպես մի քանի հազար դոլար աշխատել, այնպես էլ կորցնել նույնքան կամ ավելի մեծ գումար»,- գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
21.03.2025 | 17:12 Նորություններ
21.03.2025 | 16:10 Նորություններ
PayLink. Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: