Deutsche Bank. Մարդիկ vs ռոբոտներ

09.11.2017 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Deutsche Bank #Ջոն Կրայեն
Deutsche Bank-ի գլխավոր տնօրեն Ջոն Կրայենը մտադիր է կրճատել «զգալի թվով» աշխատակիցների՝ համարելով, որ ռոբոտները կարող են փոխարինել իր անձնակազմի մեծ մասին:

Ինչպես հաղորդում է Banki.ru կայքը, Deutsche Bank-ի ղեկավարն արդեն կրճատել է հազարավոր աշխատակիցների, իսկ վերջերս Financial Times-ին տված հարցազրույցում ակնարկել է, որ բանկային խնդիրների ավտոմատացման համար պատրաստ է ավելի խորությամբ ներդնել արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները:

Այժմ բանկում աշխատում է 97 հազ. մարդ, սակայն իր մեկնաբանություններից մեկում Ջոն Կրայենը նշել է, որ Deutsche Bank-ի գլխավոր մրցակից բանկերում աշխատավարձ է ստանում այդ թվի մոտ կեսը: Նրա խոսքով՝ բանկի հաշվապահները, որոնք «շատ ժամանակ են ծախսում հաշվարկների վրա», պետք է կողմնորոշվեն եւ նոր զբաղվածություն գտնեն:

Deutsche Bank-ի ղեկավարը կարծում է, որ վաճառքի ծավալների եւ աշխատակիցներին պահելու համար անհրաժեշտ առեւտրային գործառույթների հարաբերակցությունը խախտված է: Բանկային գործառնությունների իրականացման ժամանակ կիրառվել է չափից շատ մեխանիկական աշխատանք եւ ստեղծվել են սխալվելու ավելի շատ հնարավորություններ: Բանկի վերակազմավորման հնգամյա ծրագրի շրջանակում Ջոն Կրայենը ձգտում է փակել մասնաճյուղերը:

Greenwich Associates խորհրդատվական ընկերության կանխատեսումներով՝ հաջորդ տարվա վերջին ֆինանսական ընկերությունների մոտ 75%-ը կուսումնասիրի կամ արդեն կներդնի արհեստական բանականության տեխնոլոգիաները: Ընկերության փորձագետների կարծիքով՝ արդյունքում սպառնալիքի տակ կարող է հայտնվել այդ ոլորտի աշխատակիցների մոտ 15%-ը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 39651
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW