ԱՀԸ 11-րդ թողարկման պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

26.06.2014 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի (ԱՀԸ) 11-րդ թողարկման պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում:

Ինչպես հաղորդում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լրատավական ծառայությունը, հունիսի 24-ին ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 10,000 դրամ անվանական արժեքով, 60 ամիս ժամկետայնությամբ, 12% արժեկտրոնի տոկոսադրույքով, 120,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` 1,200,000,000 դրամ ծավալով։

Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր պահանջարկը կազմել է 2,597,801,450 դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 1,207,800,730 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը կազմել է 10,000.08 ՀՀ դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.824%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 11.9998%:

Ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի չորս թողարկում թույլատրված են առևտրի եւ շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կորպորատիվ պարտատոմսերի ազատ շուկայում:

Դիտում՝ 4465
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW