Եվրոպարտատոմսերի թողարկումը կարեւորագույն միջոցառում էր, ասել է վարչապետը

27.12.2013 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ 2013-ին կառավարության կողմից իրականացված կարեւորագույն միջոցառումներից մեկը եվրոպարտատոմսերի թողարկումն է:

«Մեր նորանկախ պետության կյանքում առաջին անգամ գործ ունեցանք նման երեւույթի հետ, որն ունի կարեւոր տնտեսական եւ քաղաքական կողմեր»,-ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ տնտեսական տեսանկյունից այս իրադարձությունը ցույց է տվել ՀՀ վարկունակությունը, իսկ քաղաքական առումով` ֆինանսական քարտեզի վրա Հայաստանի տեղի հստակ արձանագրումը:

Անդրադառնալով եվրոպարտատոմսեր վաճառքի գումարից Ռուսաստանի պարտքի մարման գործարքին` վարչապետն ասել է, դրա շնորհիվ մոտակա 6 տարիների ընթացքում արտաքին պարտքի սպասարկման բեռը կնվազի:

«2014-2021թթ. մենք 10 մլրդ դրամից ավել գումար կխնայենք` հայտնվելով տնտեսապես ավելի ձեռնտու միջավայրում»,- ասել է նա:  

Դիտում՝ 3147

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW