Արարատբանկն այսօր հայտարարել է իր արժեկտրոնային պարտատոմսերի 6-րդ եւ դոլարային՝ 2-րդ տեղաբաշխման մասին:Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ թողարկումն ընդգրկում է $1մլն-ի 40 հազ. անվանական, ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմս՝ $25 անվանական արժեքով, 8.5% տարեկան տոկոսադրույքով եւ 36 ամիս շրջանառության ժամկետով: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ անգամ: Տեղաբաշխումն իրականացվելու է բաժանորդագրության միջոցով՝ մայիսի 23-ից հունիսի 13-ը:Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ հետաքրքրված ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ մասնաճյուղեր: «Անցյալ տարի Արարատբանկը գրանցել է 30-40%-ի աճ գրեթե բոլոր ցուցանիշներով. բանկի ակտիվները հասել են 115 մլրդ դրամի, կապիտալը՝ 17,4 մլրդ դրամի, վարկային պորտֆելը՝ 57,5 մլրդ-ի: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները բանկում կազմում են 20 մլրդ դրամ: Բանկի զուտ շահույթը 2012-ին կազմել է 3,3 մլրդ դրամ, ս.թ. I եռամսյակում՝ 728 մլն, իսկ կապիտալի եկամտաբերության ցուցանիշով (ROE) բանկը 2012-ին զբաղեցրել է առաջին տեղը համակարգում (23,7%): Տարեսկզբից մենք բացել ենք 2 նոր մասնաճյուղ, որոնց թվով (44) Արարատբանկը համակարգում երրորդն է», - ասել է Դավիթ Հարությունյանը:Նա տեղեկացրել է, որ բանկի պարտատոմսերը միշտ օգտվել են բարձր պահանջարկով, եւ դրամային պարտատոմսերի 4 թողարկումների ընդհանուր շրջանառությունը շուկայում կազմել է շուրջ 1 մլրդ դրամ, իսկ նախորդ դոլարայիններինը՝ $466 հազ.:Անդրադառնալով դոլարային պարտատոմսերի առաջին թողարկման արդյունքներին՝ Դավիթ Հարությունյանն ասել է, որ դրանք տեղաբաշխվեցին ժամկետից շուտ՝ հիմնականում ֆիզիկական անձանց միջեւ: «Դոլարային պարտատոմսերը ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար կարճաժամկետ միջոցները կառավարելու շատ հարմար գործիք են»,- ասել է Դավիթ Հարությունյանը: Տեղաբաշխումից ստացված միջոցները բանկը ծրագրում է ուղղել տնտեսության վարկավորմանը:Ինչպես նախորդները, 6-րդ թողարկման պարտատոմսերը եւս ցուցակվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում: Ասուլիսին ներկա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը նշել է, որ նոր տեղաբաշխումը ավելի դյուրին է լինելու ներդրողների համար, քանի որ այն իրականացվում է դեպոզիտար համակարգի նոր մոդելի պայմաններում, երբ բոլոր անհրաժեշտ ձեւակերպումներն իրականացվում են անմիջապես հաշվի օպերատորի (տվյալ դեպքում՝ Արարատբանկի) կողմից եւ այլեւս չկա դեպոզիտարիա այցելելու կարիք: Tweet Դիտում՝ 3795