Զարգացման Հայկական Բանկի ակտիվների աճը գերազանցել է 60%-ը

31.01.2012 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Երեւան/Մեդիամաքս/. 2011 ֆինանսական տարում, նախորդ տարվա համեմատ, Զարգացման Հայկական Բանկի ակտիվներն աճել են 13.6 մլրդ դրամով կամ 60.7%-ով` տարեվերջին կազմելով 36.1 մլրդ դրամ, հայտնել են բանկում:

Վարկային ներդրումների աճը կազմել է շուրջ 59.8% կամ 9.2մլրդ դրամ: Վերջինս, ինչպես նշել են բանկում, պայմանավորված է վարկային նոր պրոդուկտների ներդրմամբ, դրանց գրավիչ պայմաններով, մասնաճյուղային ցանցի ընդլայնմամբ:

«2012 թ-ին բանկը շարունակում է իր որդեգրած` Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստող քաղաքականությունը եւ հաճախորդներին տրամադրում մի շարք մրցունակ ծառայություներ` անվճար սպասարկում, նոր հնարավորություններով եւ առավելություններով ավանդատեսակներ, մատչելի վարկատեսակներ եւ այլն»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 6238

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW