Ամիօ Բանկը, հրապարակային առաջարկի միջոցով, մեկնարկել է իր կողմից թողարկված անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումը՝ ներդրողներին առաջարկելով եկամտաբեր եւ հուսալի ներդրումային գործիք։Թողարկման պայմաններն են՝• Թողարկման ծավալ՝ 3 մլրդ ՀՀ դրամ • Պարտատոմսերի քանակ՝ 30,000• Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ• Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9.75%• Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային• Շրջանառության ժամկետ՝ 24 ամիսՊարտատոմսերի տեղաբաշխումը կշարունակվի մինչեւ 2026 թվականի օգոստոսի 31-ը, որից հետո դրանք կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաեւ AMIO Mobile հավելվածի միջոցով, որտեղ ներդրողները կարող են հետեւել իրենց ներդրումներին եւ ծանոթանալ պարտատոմսերի ամբողջական նկարագրին։ Ներբեռնել հավելվածն այստեղ:Բանկում հիշեցրել են, որ• Համաձայն ՀՀ գործող հարկային օրենսդրության՝ պարտատոմսերի կուպոնային եկամուտը մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։• Պարտատոմսերը հուսալի ֆինանսական գործիքներ են եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից՝ նույն սկզբունքով, ինչպես ավանդները:Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/289 Ա որոշմամբ: Ծրագրային ազդագրին եւ դրա լրացումներին ծանոթացեք այստեղ, կամ ձեռք բերեք բանկի ցանկացած մասնաճյուղից:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից Tweet Դիտում՝ 1147