Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսեր

25.03.2026 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ֆասթ Բանկ #պարտատոմս

Ֆասթ Բանկը թողարկել է 12 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային կորպորատիվ պարտատոմսեր՝ 100 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով եւ 10․50% տարեկան եկամտաբերությամբ։ Պարտատոմսերը կտեղաբաշխվեն մարտի 23-ից մինչեւ հուլիսի 31-ը։


Բանկից հայտնել են, որ պարտատոմսերը թողարկվել են 24 ամիս (23.03.2028) մարման ժամկետով կիսամյակային վճարման պարբերականությամբ: ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված արտոնության համաձայն՝ պարտատոմսերից ստացվող եկամուտն ազատված է եկամտային հարկից մինչեւ 2027թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Ֆասթ Բանկի կորպորատիվ պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ոչ միայն բանկի 24/7 գործող մասնաճյուղերից, այլեւ հեռավար տարբերակով՝ Fast Bank Mobile հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով։ Ձեռք բերված պարտատոմսերն ու դրանց ողջ նկարագիրն արտացոլվելու է հավելվածի «Իմ պարտատոմսերը» բաժնում։

ՀՀ ԿԲ նախագահի 2026 թվականի հունվարի 29-ի թիվ 1/44Ա որոշմամբ գրանցվել է պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։ 

Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման եւ Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետեւյալ հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ բանկի ցանկացած մասնաճյուղ:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 2392

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW