Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման գործընթացը:Բանկից հայտնել են, որ պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 10.5% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 30.09.2028թ.: Պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը եւ մարումը կիրականացվի հետեւյալ ժամանակացույցով՝1-ին վճարում – 30.03.2026 թ.2-րդ վճարում – 30.09.2026 թ.3-րդ վճարում – 30.03.2027 թ.4-րդ վճարում – 30.09.2027 թ.5-րդ վճարում – 30.03.2028 թ.6-րդ վճարում եւ անվանական արժեքի մարում – 30.09.2028 թ.Պարտատոմսերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ազդագրում:Բանկից հիշեցնում են, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 810