Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը

05.02.2026 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #Արմլիզինգ #պարտատոմսեր
Արմլիզինգ ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվել են ընդամենը մեկ օրում։ Տեղաբաշխողն էր Կոնվերս Բանկը։

Ինչպես նշել են բանկում, գրանցվել է մեծ պահանջարկ թե ֆիզիկական անձ, թե հատկապես ինստիտուցիոնալ ներդրողների կողմից: 

ԿԲ կողմից վերահսկվող ոչ բանկային ֆինանսական նոր կազմակերպության՝ նման հաջող մուտքը կապիտալի շուկա կարեւոր իրադարձություն է ոչ միայն ընկերության հեղինակության ու ֆինանսների կազմակերպման տեսանկյունից, այլեւ ներդրողների համար, ովքեր հասանելիություն են ստանում նոր, վստահելի ներդրումային գործիքի:

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝ 

- Ընդհանուր ծավալ՝ 1 մլրդ ՀՀ դրամ
- Արժեկտրոն՝ 12%
- Ժամկետ՝ 36 ամիս
- Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային

Պարտատոմսերը սահմանված կարգով ներկայացվելու են Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար։

Կոնվերս Բանկը եւ Արմլիզինգ ՈՒՎԿ-ն վերահսկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 2104

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW