Կոնվերս Բանկը նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը։ Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 1,5 մլրդ ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%, մարման ժամկետը՝ 36 ամիս։Բանկում հիշեցրել են, որ ընկերության՝ 2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էր ավելի վաղ՝ հունվարի 5-ին։«Գլոբբինգի թե դրամային, թե ԱՄՆ դոլարով պարտատոմսերը մեծ պահանջարկ են ունեցել գերազանցապես ֆիզիկական անձանց շրջանում: Արձանագրվել են ֆիզիկական անձ ներդրողներից աննախադեպ քանակի հայտեր: Ավելի քան 400 հայտ ներկայացվել է ֆիզիկական անձ ներդրողներից, ինչը խոսում է Բանկի ներկայացված ֆինանսական գործիքների հանդեպ բարձր պահանջարկի, ինչպես նաեւ Գլոբբինգի նկատմամբ վստահության մասին»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ: Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա։«Բանկը նպատակ ունի շարունակել իրականացնել կորպորատիվ արժեթղթերի թողարկումներ եւ տեղաբաշխումներ՝ նպաստելով ֆինանսական շուկայի գործիքների զարգացմանը, ինչպես նաեւ հաճախորդների համար տարբեր ընկերությունների պարտատոմսերում ներդրումներ, իսկ թողարկող ընկերությունների համար՝ ֆինանսավորման ներգրավման նոր հնարավորություններ ստեղծելով»,- նշել են Կոնվերս Բանկում։ Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 570