IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի վեցերորդ տրանշը

17.10.2025 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#IDBank #պարտատոմս
Հոկտեմբերի 17-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBBM3ER4 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետեւյալ պայմաններով․

•    Թողարկման ծավալը – 10 մլն․ ԱՄՆ դոլար
•    Արժեկտրոնային եկամտաբերությունը – 5 %
•    Շրջանառության ժամկետը – 36 ամիս (3 տարի)
•    Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – 6 ամիս
•    Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 17 հոկտեմբերի 2025
•    Տեղաբաշխման ավարտ – 05 նոյեմբերի 2025
•    Մարման ամսաթիվ – 17 հոկտեմբերի 2028

Բանկից հայտնել են, որ պարտատոմսերը կտեղաբաշխվեն 2025թ․-ի հոկտեմբերի 17-ից մինչեւ նոյեմբերի 5-ը ներառյալ։ Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի 33-րդ թողարկումն է եւ 2025 թվականի 6-րդ տրանշը։

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում եւ կունենան շուկա ստեղծող (Marketmaker):

Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում  ներկայացված է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը եւ պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել՝ անցնելով հղումով։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 06 նոյեմբերի 2024թ. թիվ 1/420 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 10826

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW