Սույն թվականի սեպտեմբերի 17-ից մինչեւ 2026թ. փետրվարի 17-ը ընկած ժամանակահատվածում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային պարտատոմսերի հերթական տրանշը:Դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5,0 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է 50,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.50%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարման ամսաթիվն է 17.09.2028թ.-ը:Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ եւ ունենալու են շուկա ստեղծող:Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) եւ թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել բանկի կայքէջից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք. Երեւան, Ամիրյան 23/1):Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձիք՝ դիմելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:Բանկում հիշեցրել են, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ցուցակված պարտատոմսերի դիմաց մինչեւ 2027թ․ դեկտեմբերի 31-ը վճարվող արժեկտրոնային եկամուտները ենթակա չեն հարկման:«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Tweet Դիտում՝ 4330