Կայացել է 80 մլրդ դրամի պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

08.07.2025 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստանի ֆոնդային բորսա #պարտատոմս
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 80 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով եւ 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 80 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 80 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 112 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.9328%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է: 

«Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության եւ ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին»,- ասվում է Հայաստանի ֆոնդային բորսայի հաղորդագրությունում:

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 3403
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW