Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

25.04.2025 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմս
Մեկնարկից հետո՝ 6-օրյա ժամկետում, Կոնվերս Բանկն ավարտել է իր դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:

Ապրիլի 16-23-ը տեղաբաշխվել է 5% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս:

Պարտատոմսերի 65%-ը տեղաբաշխվել է Converse Mobile հարթակի միջոցով: Ներդրողների 95%-ը ֆիզիկական անձ է:

Պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:
Բանկում նշել են, որ առաջիկայում նախատեսվում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 4804

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW