Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) ամփոփել են 2024 թվականի գործունեության արդյունքները։ «Տարվա ընթացքում AMX-ը շարունակել է իր ռազմավարական ծրագրերի իրագործումը՝ նպաստելով կապիտալի շուկայի զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը։ Միջազգային կապերի ամրապնդումը նոր հնարավորություններ է ստեղծել շուկայի մասնակիցների համար՝ ընդլայնելով Հայաստանի կապիտալի շուկայի հասանելիությունը եւ խորացնելով տարածաշրջանային ինտեգրացիան։Տարվա ընթացքում բորսայի առանձին շուկաներում գրանցվել են առեւտրի ծավալների եւ գործարքների աճ։ 2024 թվականը առանձնացել է նոր ընկերությունների մուտքով եւ արժեթղթերի ցուցակման պատմական աճով, ինչը վկայում է շուկայի դինամիկ զարգացման մասին»,- ասվում է հաղորդագրությունում:Հայաստանի ֆոնդային բորսաՊետական պարտատոմսերի շուկա2024 թվականին Հայաստանի ֆոնդային բորսայում պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 670 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 7․8%-ով: Բորսայում առաջին անգամ տեղի է ունեցել նաեւ փոխանակման աճուրդ 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով։Պետական պարտատոմսերի երկրորդային շուկան ցուցաբերել է զգալի ակտիվություն․ առեւտրի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 77.3%-ով՝ հասնելով ավելի քան 160 մլրդ ՀՀ դրամի։ Ընդհանուր առմամբ, բորսայում իրականացվել է 755 գործարք՝ շրջանառության մեջ գտնվող 35 պետական պարտատոմսով։Կորպորատիվ արժեթղթերի շուկաԿորպորատիվ արժեթղթերի շուկայում նույնպես նկատվել է ակտիվություն։ Տարվա ընթացքում ցուցակվել եւ առեւտրին է թույլատրվել 84 արժեթուղթ, որի շնորհիվ 2023-ի համեմատ նոր ցուցակումների ծավալը 124%-ով աճել է։ Սա բորսայի պատմության մեջ բացառիկ աճ էր։ Արդյունքում՝ 2024 թվականի վերջի դրությամբ Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվում էին 153 կորպորատիվ պարտատոմս եւ 13 բաժնետոմս։ Դիտարկվող ժամանակաշրջանում մոտ 59%-ով աճել է կորպորատիվ պարտատոմսերի առեւտրի ծավալը, իսկ կատարված գործարքների քանակը ավելի քան 60%-ով։ Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան աճել է մոտ 36%-ով։ ՌԵՊՈ գործարքներ2024 թվականին իրականացվել է 71 մլրդ ՀՀ դրամ ծավալով ՌԵՊՈ գործարք, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 162%-ով։ Գործարքների ընդհանուր քանակը կազմել է 583։ Արտարժույթի շուկա2024 թվականը նշանավորվեց արտարժույթի հարթակի գործարկմամբ։ Գործարկումից ի վեր հարթակում կատարվել է 41 գործարք՝ ավելի քան 5․7 մլրդ ՀՀ դրամի ծավալով։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա2024 թվականի վերջին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում հաշվառված էր ավելի քան 143,000 արժեթղթերի հաշիվ, որոնց անվանական արժեքը կազմել է շուրջ 6.6 տրլն ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 11%-ով։ Արժեթղթերի հաշիվներից 33%-ը կազմել են ակտիվ արժեթղթերի հաշիվները, իսկ 6%-ը՝ 2024 թվականի ընթացքում բացված նոր հաշիվները։ Տարվա ընթացքում գրանցվել է 850 նոր ԱՄՏԾ (ISIN) արժեթուղթ, որի արդյունքում դրանց ընդհանուր թիվը հասել է 3,445-ի։ Դրանցից 90.9%-ը բաժնետոմս է, իսկ 5.6%-ը՝ պարտատոմս։2024 թվականի վերջին օրվա դրությամբ կենսաթոշակային միջոցներով հաշիվների քանակը կազմել է 899,088, իսկ կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը աճել է 34․4%-ով՝ կազմելով 1,073,872,544,865 ՀՀ դրամ։Ամբողջական բորսայական տվյալները հասանելի են բորսայի եւ դեպոզիտարիայի տարեկան տեղեկագրերում։ Tweet Դիտում՝ 3685