Կոնվերս Բանկը տեղաբաշխում է պարտատոմսերի երկրորդ տրանշը
01.11.2024 | 10:54 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


Կոնվերս Բանկը մեկնարկում է պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումը:
01.11.2024 - 03.02.2025թթ. ընկած ժամանակահատվածում նախատեսվում է տեղաբաշխել 5 մլրդ ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր:
Բանկից հայտնում են, որ դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը 9.75% է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 4.5%: Մարման ժամկետը համապատասխանաբար 2 եւ 3 տարի է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Պարտատոմսեր կտեղաբաշխվեն ինչպես Converse Mobile հարթակի, այնպես էլ բանկի մասնաճյուղային ցանցի միջոցով: Գործընթացի ավարտից հետո դրանք ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:
Նշվում է, որ սա այս տարվա ընթացքում Կոնվերս Բանկի պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումն է. ավելի վաղ նախատեսված ժամկետից շուտ բանկը հաջողությամբ տեղաբաշխել էր 5 մլրդ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր:
Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի եւ Թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: