Կոնվերս Բանկը հայտարարում է պարտատոմսերի ցուցակման մասին

22.08.2024 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմսեր
Կոնվերս Բանկի 5 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. ցուցակման պահից թույլատրվել է նշված պարտատոմսերով հասցեական առեւտուրը եւ ռեպո գործարքների կնքումը:

Բանկից հայտնել են, որ պարտատոմսերը տեղաբաշխվել են նախատեսվածից ավելի կարճ ժամկետում: Թողարկման ընդհանուր ծավալի կեսից ավելին տեղաբաշխվել է Converse Mobile հավելվածով՝ հիմնականում մանրածախ ներդրողների շրջանում:

«Ուրախությամբ կարող ենք փաստել, որ Կոնվերս Բանկի պարտատոմսերի նկատմամբ բարձր պահանջարկը պահպանվում է: Բանկը մտադիր է շարունակել կորպորատիվ պարտատոմսերի թողարկումները՝ միաժամանակ քայլեր ձեռնարկելով երկրորդային շուկայում դրանց հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ, ինչը բանկի հաճախորդներին հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել խնայողությունները, ձեռք բերել նաեւ բորսայում շրջանառվող պարտատոմսեր, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ վաճառել դրանք՝ կանխիկացնելով խնայողությունը եւ ստանալով եկամուտ»,-ասել են Կոնվերս Բանկում:

Կոնվերս Բանկի պրոդուկտների եւ ծառայությունների մասին տեղեկատվության համար կարող եք այցելել բանկի պաշտոնական կայք՝ conversebank.am կամ զանգահարել 010-511-211:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3009
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW