Հայէկոնոմբանկը բաժնետոմսեր է թողարկել

27.06.2024 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #բաժնետոմս
Հայէկոնոմբանկը ս.թ. հունիսի 14-ից հոկտեմբերի 31-ը հանդես է գալիս բաժնետոմսերի հրապարակային առաջարկով. թողարկվել է 373,135 սովորական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 5,360 ՀՀ դրամ շուկայական (ձեռքբերման) արժեքով (անվանական արժեք՝ 2,080 ՀՀ դրամ), արժեթղթերի ընդհանուր ծավալը շուկայական արժեքով կազմում է 2,000,003,600 ՀՀ դրամ (անվանական արժեք՝ 776,120,800 ՀՀ դրամ):

Բաժնետոմսեր կարող են ձեռք բերել բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք Երեւան քաղաքում եւ մարզերում գործող բանկի թվով 54 մասնաճյուղից:

Բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքը անշեղորեն աճում է. վերջին 3 տարիներին (31.12.2020թ. համեմատ 31.12.2023թ.) բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքը աճել է մոտ 40%-ով (հաշվարկված բաժնետոմսերի համադրելի* գներով), ինչն էլ զուգակցվում է շահաբաժինների ամենամյա վճարման քաղաքականությամբ՝ մեծապես կարեւորելով ինչպես բաժնետերերի պահանջները, այնպես էլ բանկի արդյունավետ զարգացումը, որը դարձյալ նպաստելու է բաժնետերերի շահերին: Բանկը շահաբաժիններ է վճարում իր բաժնետերերին արդեն 10-րդ տարին անընդմեջ: Այս ամենը խոսում է բաժնետոմսերի գրավչության մասին:

Թեեւ ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, բաժնետոմսերի ձեռքբերումը ենթադրում է նաեւ որոշակի ռիսկեր՝ պայմանավորված հաշվեկշռային (շուկայական) արժեքի փոփոխությամբ, սակայն նշված ռիսկը հասցված է նվազագույն մակարդակի՝ շնորհիվ բանկում ներդրված ռիսկերի կառավարման արդյունավետ մեխանիզմների:

Բաժնետերերին հնարավորություն է ընձեռվում ոչ միայն ստանալ տարեկան շահաբաժին, այլեւ մասնակից դառնալ բանկի կառավարմանը՝ մաս կազմելով իրականացվող մի շարք նախագծերին: Հայէկոնոմբանկի նկատմամբ ձեւավորված վստահության մասին է վկայում բաժնետերերի աճող քանակը, որոնց թիվը մոտենում է 7,000-ին:

Հայէկոնոմբանկը, լինելով բանկային համակարգի կազմավորման ակունքներում, ավելի քան 30 տարիների ձեռք բերած փորձի շնորհիվ տարեցտարի ամրապնդում է իր դիրքերը շուկայում՝ ապահովելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ:
Միայն վերջին երեք տարիների ընթացքում.

•    Բանկի ակտիվներն աճել են 45%-ով՝ կազմելով մոտ 465 մլրդ դրամ
•    Պարտավորությունները՝  45%-ով՝ կազմելով ավելի քան 404 մլրդ դրամ
•    Հաճախորդներին տրված վարկերը՝ 51%-ով՝ կազմելով ավելի քանի 291 մլրդ դրամ
•    Ընդհանուր կապիտալը՝ 45%-ով՝ կազմելով մոտ 61 մլրդ դրամ
•    2023թ. բանկի տարեկան զուտ շահույթը կազմել է մոտ 5 մլրդ դրամ

Հարկ է նշել նաեւ Հայէկոնոմբանկի կողմից կորպորատիվ պատասխանատվության դերի արժեւորումը. միայն 2023թ-ին բանկը մոտ 210մլն դրամ է ուղղել սոցիալական եւ բարեգործական ծրագրերի իրականացմանը, իսկ օրերս հայտարարարվեց  նաեւ Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ծանր հետեւանքներից տուժած բնակիչներին 100 մլն դրամի աջակցության տրամադրման մասին:

Հայէկոնոմբանկի 2023թ. ձեռքբերումներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ տեսանյութում:

Ազդագիրը գրանցվել է ԿԲ կողմից եւ ազդագրի լրացման հետ հրապարակված է Բանկի ինտերնետային կայքի «Սեփականատերեր» բաժնի «Ազդագիր» ենթաբաժնում, (https://www.aeb.am/uploads/azdagir_bajnetoms10.pdf, https://www.aeb.am/uploads/azdagri_lracum.pdf ), www.azdarar.am կայքում եւ հասանելի է Հայէկոնոմբանկի գլխամասում՝ ք. Երեւան, Ամիրյան 23/1 հասցեում:

* (2023թ. ապրիլի 21-ին Բանկի բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովում որոշվել է իրականացնել Բանկի սովորական բաժնետոմսերի բաժանում՝ 1 բաժնետոմսը 5 բաժնետոմս համամասնությամբ, որի արդյունքում, 1 բաժնետոմսի անվանական արժեքը նվազեցվել է 5 անգամ՝ 10,400 դրամից հասնելով 2080 ՀՀ դրամ: Հաշվեկշռային արժեքի աճը համադրելի գներով հաշվարկելու համար 31.12.2020թ. հաշվեկշռային արժեքը համամասնորեն նվազեցվել է համաձայն վերոնշյալի:
Դիտում՝ 3044
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW