Հունիսի 17-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է - AMANLBB2QER7 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր:Թողարկված պարտատոմսերի պայմաններն են՝Թողարկման ծավալը – 3 միլիարդ ՀՀ դրամԱրժեկտրոնային եկամտաբերությունը – 9,50 %Շրջանառության ժամկետը – 27 ամիսԱրժեկտրոնի վճարման պարբերականությունը – 3 ամիսՄարման ամսաթիվ – 17/09/2026Պարտատոմսերը կտեղաբաշխվեն մինչեւ օգոստոսի 16-ը ներառյալ։Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ եւ կունենան շուկա ստեղծող (Marketmaker): Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաեւ առցանց՝ մի քանի հպումով, առանց բանկի մասնաճյուղ այցելելու։ Պարզապես IDBanking.am առցանց հարթակում մուտք գործեք «Արժեթղթեր» բաժին, ընտրեք պարտատոմսերի տեսակն ու քանակը եւ կատարեք գնում։Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը եւ պարտատոմսերի մարման օրը։ Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել՝ անցնելով հղումով։ Պարտատոմսերը կթողարկվեն Կենտրոնական բանկի նախագահի 18 հոկտեմբերի 2023թ. թիվ 1/520 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում: Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 10096