ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր

27.03.2024 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ԱրարատԲանկ #պարտատոմս
ԱրարատԲանկը մարտի 26-ից հունիսի 26-ը սկսում է պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:

Տեղաբաշխումը կկատարվի հետեւյալ պայմաններով․

Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար

Քանակը՝ 200 հազար հատ

Անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար

Շրջանառության ժամկետը՝ 48 ամիս

Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 5.75%

Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման AMX Հայաստանի ֆոնդային բորսա:

«Պարտատոմսերի մեջ ներդրումը շահեկան է, քանի որ պարտատոմսերն ունեն բարձր իրացվելիություն ու ցանկացած պահի կարող են վաճառվել երկրորդային շուկայում բանկի կամ այլ բրոքերի միջոցով։ Ավելին, նոր հաճախորդների համար ԱՄՆ դոլարով բանկային հաշիվները կբացվեն՝ առանց տարեկան սպասարկման վճարի, ինչպես նաև արժեթղթերի (դեպո) հաշիվներ՝ առանց պահպանման վճարի»,- ասել է ԱրարատԲանկի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Սևակ Մանուկյանը:

ԱրարատԲանկի 27-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի այստեղ:

Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2023թ․-ի սեպտեմբերի 6-ին։
Դիտում՝ 7528
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW