«Դայմենշն» ՓԲԸ-ն իրականացնում է Ֆասթ Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումը

12.03.2024 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Դայմենշն ներդրումային ընկերություն #Ֆասթ Բանկ
Դայմենշն ներդրումային ընկերությունը շարունակում է իրականացնել Ֆասթ Բանկի անվանական արժեկտրոնային 11.20% դրամային եւ 6% դոլարային տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխումը։

Դրամային պարտատոմսերի պայմաններն են.

•    Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 11.20%
•    Թողարկման ծավալը՝ 3,000,000,000 ՀՀ դրամ
•    Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ
•    Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
•    Մարման ամսաթիվը՝ 18.07.2026
•    Շրջանառության ժամկետը՝ 30 ամիս
•    Տեղաբաշխման ժամկետը` 18.01.2024 – 18.04.2024 թթ.

Դոլարային պարտատոմսերի պայմաններն են.

 
•    Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 6%
•    Թողարկման ծավալը՝ 4,000,000 ԱՄՆ դոլար
•    Անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար
•    Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
•    Մարման ամսաթիվը՝ 15.06.2026
•    Շրջանառության ժամկետը՝ 30 ամիս
•    Տեղաբաշխման ժամկետ` 15․12․2023 – 15․04․2024 թթ․

Ընկերությունից հայտնել են, որ թողարկումների հիմնական պայմաններն առավել մանրամասն կարելի է ծանոթանալ Ֆասթ Բանկի պաշտոնական կայքում:

«Ֆասթ Բանկի պարտատոմսերի եկամտաբերությունը բավականին գրավիչ է եւ պարտատոմսերի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն։ Պարտատոմսերը ոչ միայն ապահովում են ֆիքսված բարձր եկամուտ, այլեւ ներդրողի համար երկրորդային շուկայի ճկուն գործիքներ են։ Ֆասթ Բանկի պարտատոմսերը մրցունակ են, եկամտաբերությունը՝ գրավիչ․ դրա վկայությունն է, որ 2023 թ․-ի տարբեր տրանշերի տեղաբաշխումներն ավարտվել են ժամկետից շուտ», - նշել է տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լեւոն Մովսիսյանը:
 
Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատվում են եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից։

Ֆիզիկական անձանց պարտատոմսերում կատարված ներդրումները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրին ծանոթանալու համար այցելել հետեւյալ հղումով:
 
Պարտատոմսերի ձեռքբերման եւ մանրամասն տեղեկատվության համար զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70 հեռախոսահամարով կամ դիմել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով աշխատող 33 մասնաճյուղերից ցանկացածը:
 
010 510000 | www.fastbank.am
010 545670 | www.dimension.am
 
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:
Դիտում՝ 11773
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW