Կայացել են 52 մլրդ դրամի պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդներ
09.01.2024 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


Ֆոնդային բորսայից հայտնել են, որ AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով եւ 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 50 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 50 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 67,1 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.9524%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.60% է:
Ինչպես նաեւ AMGB1129A316 տարբերակիչ ծածկագրով եւ 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի հետգնման ենթակա ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, հետգնված ծավալը՝ 2 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 5,6 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.567%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8% է:
AMGB1029A292 տարբերակիչ ծածկագրով եւ 10 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի հետգնման ենթակա ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, հետգնված ծավալը՝ 23 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 523 մլն դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.6974%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9%:
Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: