Նոյեմբերի 20-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2NER4 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետեւյալ պայմաններով․• Ընդհանուր ծավալը – 5 մլն․ ԱՄՆ դոլար• Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4,25 %• Շրջանառության ժամկետը – 27 ամիս• Արժեկտրոնի վճարում – եռամսյա պարբերականությամբ• Մարման ամսաթիվ – 20 փետրվարի 2026թ․Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2023թ․-ի նոյեմբերի 20-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 19-ը ներառյալ։Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ եւ ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker): «Պարտատոմսերը հնարավոր է հեշտությամբ ձեռք բերել նաեւ առցանց տարբերակով՝ մի քանի հպումով, առանց բանկի մասնաճյուղ այցելելու։ Այդ նպատակով պարզապես պետք է IDBanking.am առցանց հարթակում մուտք գործել «Արժեթղթեր» բաժին, ընտրել պարտատոմսերի տեսակը, քանակը եւ կատարել գնում։Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը եւ պարտատոմսերի մարման օրը»,- ասված է բանկի հաղորդագրությունում։ Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հետեւյալ հղմամբ։Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ԿԲ նախագահի 18 հոկտեմբերի 2023թ. թիվ 1/520 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 11949