Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2023 թ.-ի մարտ ամսվա տվյալները։Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնել են, որ մարտին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 44,7 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 115%-ով: Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առեւտրի ընդհանուր ծավալը մարտին կազմել է ավելի քան 2,1 մլրդ ՀՀ դրամ: Առեւտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 33 գործարք։ Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի եւ թե՛ առեւտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի մարտ ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 412,2 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 2,4 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 250 գործարք։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 108։ Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 1,6 մլրդ դրամ։ Բաժնետոմսերի առեւտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով մոտ 193,5 մլն դրամի՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 332%-ով։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 9%-ով՝ հասնելով 278,7 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 179 գործարք։ Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։ Tweet Դիտում՝ 39615