Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է բաժնետոմսերի տեղաբաշխումը

05.12.2022 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #է բաժնետոմսեր #տեղաբաշխում
Հայէկոնոմբանկի կողմից բաժնետոմսերի տեղաբշխման գործընթացն ավարտվել է  սահմանված ժամկետից շուտ:

Ինչպես հայտնել են բանկում, տեղաբաշխվել է 51,415 սովորական բաժնետոմս (բաժնային արժեթուղթ)` յուրաքանչյուրը 10,400 ՀՀ դրամ անվանական արժեքով (19,450 ՀՀ դրամ շուկայական գնով): Արժեթղթերի ընդհանուր ծավալը անվանական արժեքով կազմել է 534,716,000 ՀՀ դրամ, իսկ շուկայական արժեքով՝ 1,000,021,750 ՀՀ դրամ:

«Շուրջ 1 միլիարդ դրամի բաժնետոմսերի ժամկետից շուտ տեղաբաշխումը փաստում է բանկի նկատմամբ ներդրողների մոտ ձեւավորված վստահության բարձր մակարդակի մասին՝ պայմանավորված բանկի կայուն ֆինանսական վիճակով եւ զարգացման լայն հեռանկարներով: Նոր բաժնետերերի գրանցումից հետո բանկի բաժնետերերի քանակը կգերազանցի 6000-ը: Ներգրավված միջոցներն ուղղվելու են բանկի վարկավորման ծավալների ընդլայնմանն ու բանկի ռազմավարական նպատակների իրագործմանը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Հայէկոնոմբանկի կայքէջում:
Դիտում՝ 61846

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW