Նոյեմբերին կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 244 գործարք

05.12.2022 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստանի ֆոնդային բորսա #կորպորատիվ պարտատոմս
Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2022 թվականի նոյեմբեր ամսվա տվյալները։

Մասնավորապես, նոյեմբերին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 15.4 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առեւտրի ընդհանուր ծավալը նոյեմբերին կազմել է ավելի քան 8.4 մլրդ ՀՀ դրամ` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցելով 83% աճ: Առեւտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 64 գործարք։

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի եւ թե՛ առեւտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի նոյեմբեր ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 406.9 մլրդ դրամ։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 22.7 մլրդ դրամ` 2021 թ․-ի նոյեմբերի համեմատ գրանցելով 321% աճ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 244 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 100։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 589 մլն դրամ։

Բաժնետոմսերի առեւտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով մոտ 262 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելացել է  ավելի քան 56%-ով՝ հասնելով 263.5 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 528 գործարք։

Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։
Դիտում՝ 52102
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW