Պարտատոմսերի հերթական դոլարային տրանշը IDBank-ից
28.11.2022 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


Պարտատոմսերի թողարկման պայմաններն են՝
- Ընդհանուր ծավալը՝ $5 միլիոն
- Քանակը՝ 50 հազար հատ
- Անվանական արժեքը՝ $100
- Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս (2 տարի 3 ամիս)
- Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 3․75%,
- Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս
Ինչպես հայտնել են Բանկից, պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի նոյեմբերի 28-ից մինչեւ 2023 թվականի փետրվարի 24-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ եւ ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել` լրացնելով համապատասխան հայտը եւ ներկայացնելով Բանկ։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում, որտեղ ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը եւ պարտատոմսերի մարման օրը։
Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում։
«Հոկտեմբերի 24-ին թողարկված դոլարային տրանշը, ի դեպ, տեղաբաշխվել է ժամանակից շուտ, ինչը վկայում է IDBank-ի պարտատոմսերի նկատմամբ աճող պահանջարկի եւ վստահության մասին»,- ասված է Բանկի հաղորդագրությունում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: