ԱրարատԲանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
02.06.2022 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


Արժեկտրոնների վճարումները կատարվելու են եռամսյակային պարբերականությամբ։ Հատկանշական է, որ սա ԱրարատԲանկի 22-րդ ընթացիկ ցուցակումն է ֆոնդային բորսայում եւ 14-րդ դոլարային ցուցակումը:
«ԱրարատԲանկը ժամկետից շուտ՝ 8 օրում է ավարտել իր 22-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը։ Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել են թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք, ինչը վկայությունն է այն բանի, որ բանկը բարձր վստահություն ունի իր հաճախորդների եւ ներդրողների շրջանում, ինչպես նաեւ ամուր դիրքեր է զբաղեցնում ՀՀ արժեթղթերի շուկայում։ Բանկի պարտատոմսերը ցուցակվել են ֆոնդային բորսայի Bbond ցուցակում»,- նշել է ԱրարատԲանկի Ներդրումային բանկային ծառայությունների վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։
«Հայաստանի Ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի համագործակցությունն ԱրարատԲանկի հետ սկսվել է 2007 թվականից։ Կենտրոնական դեպոզիտարիայի հետ համագործակցության շնորհիվ Արարատբանկը դարձել է կապող օղակ քաղաքացիների եւ Դեպոզիտարիայի միջեւ՝ միջնորդավորելով ռեեստրավարման եւ պահառության գործողությունները, այդ թվում՝ գրանցելով եւ պահպանելով արժեթղթերի հանդեպ սեփականության իրավունքը։
Արարատբանկի եւ Ֆոնդային բորսայի միջեւ սերտ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում։ Ամենամյա մրցանակաբաշխության արդյունքերը դրա վառ ապացույցն են»,- նշել են բանկում։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: