Կոնվերս Բանկի պարտատոմսերն այսուհետ հասանելի են նաեւ բանկի Մոբայլ հավելվածում: «Այստեղ՝ հաշված րոպեների ընթացքում օգտատերը կարող է անցնել պարտատոմսերի գնման ողջ գործընթացը՝ արժեթղթերի հաշվի բացումից մինչեւ պայմանագիր: Հասանելի է նաեւ ամբողջ տեղեկատվությունը թողարկման մասին»,- նշել են բանկում:Պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է Հավելվածի գլխավոր էջից մուտք գործել հայտերի բաժին՝ սեղմելով + նշանը, այնուհետեւ մուտք գործել «Կատարել ներդրում » էջ եւ հետեւել հրահանգներին: Ներկայում Կոնվերս Բանկը տեղաբաշխում է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10% եւ 4% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:Թողարկման եւ տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրի եւ տեղաբաշխման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով: Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար: Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից։Պարտատոմսերի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել (374 10) 511 211 (1224), (374 10) 511 206 , (374 10) 511 247,(374 10) 511 248 կամ գրել dealingcentre@conversebank.am, Investments@conversebank.am հասցեներով:Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 105411