Պետական պարտատոմսերի պահանջարկը 2 անգամ գերազանցել է տեղաբաշխման առաջարկը

08.02.2022 | 18:25 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#AMX #պետական պարտատոմսեր
Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) այսօր տեղի են ունեցել 28 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդներ։

Մասնավորապես, AMGN60294268 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է 25 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 64 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.84%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 7% է: Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության եւ ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

«Պետական պարտատոմսերի առաջնային աճուրդներին կարող եք մասնակցել առաջնային դիլերների միջոցով, որոնց ցանկը հրապարակվում է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, իսկ երկրորդային շուկայից պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել բորսայի անդամների կամ շուկայի մասնակիցների միջոցով»,- հայտնում են բորսայից:
Դիտում՝ 5814
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW