Պետական պարտատոմսերի պահանջարկը 3 անգամ գերազանցել է տեղաբաշխման առաջարկը
13.04.2021 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


Մասնավորապես, AMGB3129A504 տարբերակիչ ծածկագրով եւ 31 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է 21 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 67,6 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10,1188%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,75% է:
«Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության եւ ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։
Հատկանշական է նաեւ այն, որ համեմատաբար կայուն եկամտաբերության պարագայում ներդրողները շարունակում են իրենց միջոցները ներդնել Հայաստանի երկարաժամկետ պետական պարտատոմսերում:
Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ Ֆինանսների նախարարության առցանց հարթակի միջոցով»,- հայտնում են բորսայից:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: