IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով դոլարային պարտատոմսեր է տեղաբաշխում
22.01.2021 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


Ինչպես հայտնել են բանկում, պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2021թ. հունվարի 22-ից մինչև 2021թ. ապրիլի 21-ը ներառյալ, որից հետո ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։
Պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը և ներկայացնել բանկ, որից հետո IDBank-ից ձեռք բերված պարտատոմսերն անմիջապես կարտացոլվեն Idram&IDBank հավելվածում:
Պարտատոմսերը տեսնելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժին, ընտրել նոր՝ «Պարտատոմսեր» ենթաբաժինը, որտեղ ներկայացված է պարտատոմսերի վերաբերյալ ողջ անհրաժեշտ ինֆորմացիան՝ տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը, պարտատոմսերի մարման օրը։ Այսինքն՝ հաճախորդները հնարավորություն ունեն ավելի ճկուն կառավարելու իրենց միջոցները։
Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ։
Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 05 հունիս 2020 թվ. Թիվ 1/291 Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: