Արմսվիսբանկը հունիսի 1-ից սկսում է տեղաբաշխել պարտատոմսերի երեք թողարկում
26.05.2020 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ Արմսվիսբանկ

Ինչպես հայտնել են Արմսվիսբանկում, պարտատոմսերը կթողարկվեն ՀՀ դրամով (անվանական արժեքը` 50,000), ԱՄՆ դոլարով (անվանական արժեքը՝ 100) եւ եվրոյով (անվանական արժեքը` 100) համապատասխանաբար` հինգ, վեց եւ հինգ տարի մարման ժամկետներով:
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերի համար՝ տարեկան 9.00%, ԱՄՆ դոլարով պարտատոմսերի համար՝ տարեկան 6.00%, իսկ եվրոյով արտահայտված պարտատոմսերի համար՝ տարեկան 3.50%:
Բոլոր թողարկումների արժեկտրոնները նախատեսվում են վճարվել կիսամյակային պարբերականությամբ:
«Հատկանշական է, որ ֆիզիկական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով չեն հարկվում»,- ընդգծել են բանկում:
Տեղաբաշխման անվանական ծավալը կազմում է համապատասխանաբար՝ 10 մլրդ ՀՀ դրամ, 10 մլն ԱՄՆ դոլար եւ 10 մլն եվրո (եվրոյով արտահայտված պարտատոմսերի պարագայում առաջին փուլով տեղաբաշխվելու է ընդհանուր թողարկված ծավալից 5 մլն-ը):
ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունենալու 01.06.2020թ. Հայաստանի ֆոնդային բորսայի տեղաբաշխման հարթակում, ստանդարտ փակ աճուրդի միջոցով: Պարտատոմսի տեղաբաշխման նվազագույն գինը 50,000 դրամ է (առավելագույն եկամտաբերությունը 9 տոկոս): Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է Բորսայի պաշտոնական կայքում: Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել Բորսայի անդամների միջոցով՝ վերջիններիս կողմից սահմանված կարգով եւ պայմաններով:
ԱՄՆ դոլարով եւ եվրոյով արտահայտված պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով` համապատասխան հայտը բանկ ներկայացնելու միջոցով: Հայտերի ընդունման ժամանակահատված է սահմանված 01.06.2020թ. Ժամը 10:00-ից մինչեւ 01.07.2020թ. ժամը 16:30-ն:
«Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ՝ այցելելով Արմսվիսբանկի պաշտոնական կայք:
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Արմսվիսբանկ՝ հետեւյալ հեռախոսահամարներով. (+37460) 757001, (+37411) 757001»,- հայտնել են բանկում:
Միաժամանակ բանկում հիշեցրել են, որ մինչ օրս Արմսվիսբանկը տեղաբաշխել է պարտատոմսերի 11 թողարկում (7 թողարկում արտահայտված է ԱՄՆ դոլարով, 2-ը՝ ՀՀ դրամով եւ 2-ը՝ եվրոյով), որի արդյունքում հավաքագրել է 41 մլն ԱՄՆ դոլարի, 8 մլրդ ՀՀ դրամի եւ 13 մլն եվրոյի չափով դրամական միջոցներ: Բանկի կողմից երեք թողարկում հաջողությամբ մարվել է:
Ներկայումս բանկի պարտատոմսերի 8 թողարկում (4 թողարկումն արտահայտված է ԱՄՆ դոլարով եւ ընդհանուր ծավալը կազմում 31 մլն ԱՄՆ դոլար, 2-ը՝ ՀՀ դրամով՝ 8 մլրդ ՀՀ դրամ եւ 2-ը՝ եվրոյով՝ 13 մլն եվրո) գտնվում է շրջանառության մեջ եւ ցուցակված է Հայաստանի ֆոնդային բորսայում: Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով բանկն օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ: Բորսայում պարտատոմսերով կատարվում են ակտիվ գործառնություններ, մասնավորապես՝ 2019թ. իրականացվել է թվով 156 գործարք՝ 1,932.7 մլն ՀՀ դրամ, 2.2 մլն ԱՄՆ դոլար, 564.5 հազ. եվրո ծավալով:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: