Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է դրամային եւ դոլարային պարտատոմսեր

28.04.2020 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ամերիաբանկ #պարտատոմսեր
Ապրիլի 28-ից մինչեւ հուլիսի 3-ը ներառյալ Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխելու է անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային դրամային եւ դոլարային պարտատոմսեր։

Պարտատոմսերի համար գործելու են հետեւյալ պայմանները.

 

Դասը

Անվանական արժեկտրոնային

Անվանական արժեքը

100,000 ՀՀ դրամ

100 ԱՄՆ դոլար

Ընդհանուր ծավալը

5,000,000,000 ՀՀ դրամ

10,000,000 ԱՄՆ դոլար

Քանակը

50,000 հատ

100,000 հատ

Շրջանառության ժամկետը

27 ամիս

Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը

9․5%

5․0%

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը

3 ամիս պարբերականությամբ

Տեղաբաշխողը

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ



«Ներդրողները, պարտատոմսերի ձեռքբերման համար սահմանված կարգով պետք է լրացնեն եւ տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը եւ որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Հայտ-հանձնարարականը լրացնելուց եւ պատշաճ կերպով տեղաբաշխողին ուղարկելուց հետո, պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով տեղաբաշխողի կողմից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված հետեւյալ հաշվեհամարներին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում․  ՀՀ դրամով պարտատոմսերի վճարման համար՝ 1570043120372900 հաշվեհամարին եւ ԱՄՆ դոլարով վճարման համար՝ 1570043100494501 հաշվեհամարին:  

Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար դրամային պարտատոմսի գինը հասանելի է հետեւյալ հղմամբ, իսկ դոլարային պարտատոմսերի գնի վերաբերյալ տեղեկացեք այստեղ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բանկում տեղեկացրել են նաեւ, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. մարտի 16-ի Թիվ N 1/164Ա որոշմամբ: Պարտատոմսերի ծրագրային ազդագրի եւ դրա լրացման տպագիր տարբերակները կարելի է ձեռք բերել Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երեւան, Վազգեն Սարգսյան 2):

Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ  «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքում հետեւյալ հղումներով՝ դոլարային թողարկում, դրամային թողարկում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 2807
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW