ՖԻՆՔԱ-ն սեպտեմբերի 24-ին դրամային պարտատոմսեր կթողարկի
20.09.2019 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ ՖԻՆՔԱ

Ինչպես նշել են ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ում, սա պարտատոմսերի վեցերորդ թողարկումն է։
Նախատեսվում է տեղաբաշխել 150 000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1 500 000 000 դրամ ընդհանուր ծավալով: Մեկ պարտատոմսի անվանական արժեքն է՝ 10 000 դրամ, տարեկան ֆիքսված տոկոսադրույքը՝ 10,5% (կուպոնի վճարումները՝ կիսամյակային պարբերականությամբ), իսկ շրջանառության ժամկետը՝ 36 ամիս:
Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է Արարատբանկը՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» տեղաբաշխման համակարգով:
Պարտատոմսերի թողարկման ազդագիրը եւ թողարկման վերջնական պայմանները հրապարակված է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի եւ Արարատբանկի վեբկայքերում:
Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում գոյացած միջոցներն ուղղվելու են Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսների զարգացմանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: