Հայէկոնոմբանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

23.08.2019 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #պարտատոմսեր
Հայէկոնոմբանկը տեղեկացնում է, ու ցուցակվել են բանկի $3 մլն ծավալով, $100 անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով եւ 5․50% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերը, ինչպես նաեւ 1 մլրդ դրամ ծավալով, 10 000 դրամ անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով եւ 10.25% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային պարտատոմսերը։

Երկու դեպքում էլ վճարումները կատարվելու են եռամսյակային պարբերականությամբ։ Սա Հայէկոնոմբանկի թվով չորրորդ դոլարային եւ երկրորդ դրամային ցուցակումն է։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ գործող ծրագրային ազդագրի շրջանակներում հաջողությամբ ավարտել ենք $3 մլն ծավալով դոլարային (AMHEZBB26ER7) եւ 1 մլրդ դրամ ծավալով դրամային (AMHEZBB27ER5) պարտատոմսերի տեղաբաշխումը: Ընդհանուր առմամբ բանկը, այս թողարկումը ներառյալ, արդեն տեղաբաշխել է $9.1 մլն եւ 1.1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր, որոնք ցուցակված են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում եւ ունեն շուկա ստեղծող»,- նշել է Հայէկոնոմբանկի վարչության նախագահ Արամ Խաչատրյանը։

«Ուրախ ենք, որ Հայէկոնոմբանկը ակտիվ համագործակցում է մեզ հետ՝ այս տարվա ընթացքում կատարելով իր թողարկած պարտատոմսերի 3-րդ ցուցակումը բորսայում։ Լիահույս ենք, որ թողարկումների եւ ցուցակումների դրական աճի միտումը կշարունակվի, քանի որ տնտեսական աճը եւ դրա վրա ազդող դրական գործոնները գնալով շատանում են։ Նախորդ տարվա համեմատ նկատվում է էական դրական աճի դինամիկա։ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարի ցուցակված պարտատոմսերի քանակն աճել է 20%-ով, իսկ կորպորատիվ պարտատոմսերի առեւտրի ծավալը՝ 41%-ով։  Սա խոսում է մասնավոր հատվածի վստահության եւ ընկերությունների՝ հանրությունից միջոցներ ներգրավելու հնարավորության մասին»,- ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ։

«Հաշվի առնելով բանկի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ ներդրողների զգալի պահանջարկը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ պարտատոմսերի տեղաբաշխումները, որպես կանոն, ավարտվում են նախատեսված ժամկետից շուտ, մենք պատրաստվում ենք պարտատոմսերի թողարկումները դարձնել շարունակական՝ մեր դիրքերն ամրապնդելով նաեւ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում: Նշեմ նաեւ, որ բանկը 2018թ. հունվարի 1-ից հանդես է գալիս որպես ներքին պետական պարտքի կառավարման գործակալ՝ ակտիվ գործունեություն ծավալելով պետական պարտատոմսերի ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում»,- հավելել է Արամ Խաչատրյանը:
Դիտում՝ 3162
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW