IDBank-ը պարտատոմսերի նոր տրանշ է թողարկում
18.02.2019 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ IDBank

Բանկում նշել են, որ 2019թ. 1-ին թողարկման պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 6 ամիս է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը՝ տարեկան 5,25%, որը վճարվելու է եռամսյակային պարբերականությամբ։
Բանկի Վարչության նախագահի տեղակալ, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ IDBank-ի պարտատոմսերն աչքի են ընկնում բարձր պահանջարկով, եւ հաճախորդները սովորաբար սպասում են ամեն հաջորդ տրանշի թողարկմանը։
«IDBank-ը 2018թ. դեկտեմբերին իրականացրել է 1-ին տրանշի պարտատոմսերի մարում, իսկ տարեսկզբին 6-րդ թողարկման պարտատոմսերը հաջողությամբ ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Բանկը մինչ օրս թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի 6 տրանշ՝ ընդհանուր՝ $25 մլն եւ 1 մլրդ դրամ ծավալներով։ IDBank-ը շարունակում է ակտիվ գործունեությունը պարտատոմսերի հայաստանյան շուկայում՝ հաճախորդներին հնարավորություն տալով ստանալ առավել բարձր եկամուտ եւ դիվերսիֆիկացնել ներդրումները»,- նշել է Ռուբեն Մելիքյանը։
Պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (marketmaker) կողմից։
IDBank-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը կարելի է ձեռք բերել 20.02.2019թ. մինչեւ 15.05.2019թ. IDBank-ի ցանկացած մասնաճյուղում։
Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: