«Գլոբալ Կրեդիտ»-ը 500 մլն դրամի պարտատոմսեր կթողարկի
19.11.2018 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ Գլոբալ Կրեդիտ

«Սույն թվականի նոյեմբերի 27-ին կտեղաբաշխվի 500 000 000 դրամ ընդհանուր ծավալով, 10% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 3 տարի շրջանառության ժամկետով, 10 000 դրամ անվանական արժեքով 50 000 հատ անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Տեղաբաշխման ժամանակ պարտատոմսերի ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է 10 000 դրամ:
Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան, իսկ տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել ցանկացած առեւտրային բանկ կամ ներդրումային ընկերություն»,- ասված է հաղորդագրությունում:
Տեղաբաշխումն իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով:
Որպես տեղաբաշխող հանդես է գալիս «Ռենեսա» ՓԲԸ-ն, իսկ թողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո վերջինս իրականացնելու է նաեւ շուկա ստեղծողի (market maker) գործառույթներ:
Ազդագրի էլեկտրոնային տարբերակը հրապարակված է «Գլոբալ Կրեդիտ»-ի եւ «Ռենեսա»-ի պաշտոնական կայքերում:
«Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Գլոբալ Կրեդիտ»՝ հետեւյալ հեռախոսահամարներով՝ +(374 11) 700 100, 700 200 կամ «Ռենեսա»՝ հետեւյալ հեռախոսահամարով՝ +(374 10) 54 83 87»,- նշել են «Գլոբալ Կրեդիտ»-ում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: