Կոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնների հերթական վճարման մասին

05.11.2018 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմս
Կոնվերս Բանկն իրականացրել է AMCOVSB22ER9 տրանշի պարտատոմսերի արժեկտրոնների վճարում:  

Բանկում նշել են, որ 34 ֆիզիկական եւ 7 իրավաբանական անձանց, ընդհանուր առմամբ, վճարվել է մոտ 84 մլն 35 հազ. դրամ:

Կոնվերս Բանկը AMCOVSB22ER9 տրանշի  պարտատոմսերը տեղաբաշխել է 2017թ. մայիսին: Տեղաբաշխված տրանշի պարտատոմսերի  ընդհանուր ծավալը $6 մլն է, պարտատոմսերի  շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 5,75% տարեկան: Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է:
Դիտում՝ 2318

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW