Կոնվերս Բանկն արժեկտրոններ է վճարել

27.10.2018 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #արժեկտրոն
Կոնվերս Բանկը դրամային, դոլարային եւ եվրոյով պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել:

Բանկում նշել են, որ հաճախորդներին վճարված գումարի չափը կազմել է 325 201 500 դրամ, որից 142 500 000 դրամն ուղղվել է դրամային, 127 354 500 դրամը՝ դոլարային, իսկ 55 347 000 դրամը՝ եվրոյով պարտատոմսերի արժեկտրոնների մարմանը:

Կոնվերս Բանկը երեք արժույթներով պարտատոմսերի թողարկումն իրականացրել էր ապրիլին՝ տեղաբաշխելով 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային, 10 մլն դոլար ընդհանուր ծավալով դոլարային եւ 5 մլն եվրո ընդհանուր ծավալով՝ եվրո արժույթով պարտատոմսեր:

AMCOVSB25ER2 տարբերակիչ ծածկագրով դրամային, AMCOVSB26ER0 տարբերակիչ ծածկագրով դոլարային եւ AMCOVSB27ER8 տարբերակիչ ծածկագրով եվրո արժույթով պարտատոմսերի շրջանառության ժամկետը՝ 36 ամիս է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար տարեկան 9,5%՝ դրամի, 5,25%՝ դոլարի եւ 4%՝ եվրոյի համար:
Դիտում՝ 2541
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW