Յունիբանկը տեղաբաշխել է լրացուցիչ թողարկված բաժնետոմսերը

22.04.2016 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Յունիբանկն ապրիլի 21-ին ավարտել է լրացուցիչ թողարկված սովորական անվանական բաժնետոմսերի տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում:

Ինչպես նշել են Յունիբանկում, ընդհանուր առմամբ բանկը ներգրավել է 5,2 մլրդ դրամ` տեղաբաշխելով 22,7 մլն հատ բաժնետոմս: Բաժնետոմսի գինը տեղաբաշխման ընթացքում կազմել է 230 ՀՀ դրամ:

Յունիբանկն առաջին բանկն էր Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում եւ դրանք ցուցակեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի B հարթակում:

Որպես ներդրման նոր տարբերակ` այս տարվա ապրիլին «Յունիբանկը» սկսեց 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը:

Դիտում՝ 7450

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW