Յունիբանկը հայտարարել է $5 մլն-ի պարտատոմսերի թողարկման մասին

14.04.2016 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Յունիբանկը հայտարարել է 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին:

Ինչպես նշել են բանկում, թողարկման ծավալը կազմում է $5 մլն, որը ներառում է 50 հազ. պարտատոմս` յուրաքանչյուրը $100 անվանական արժեքով:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է ընթացիկ տարվա ապրիլի 8-ից հունիսի 14-ը, իսկ մարումը` 2018թ. ապրիլի 8-ին:

Յունիբանկի պարտատոմսերը կարել է ձեռք բերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 45 մասնաճյուղերում: Տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռք բերել, ներառում է $1000 արժողությամբ 10 հատ պարտատոմս:

Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:

«Յունիբանկն առաջին բանկն էր Հայաստանում, որ նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում եւ ցուցակեց դրանք բորսայի B հարթակում»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հիշեցրել են, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն` բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Դիտում՝ 8702
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW