Յունիբանկի բաժնետոմսերը կտեղաբաշխվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում
11.12.2015 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ Յունիբանկ

Ս.թ. դեկտեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի տեղաբաշխման հարթակում կմեկնարկի Յունիբանկի սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը:
Ինչպես հայտնել են բանկում, տեղաբաշխումը կազմակերպվելու է սովորական բաց ստանդարտ աճուրդի ձեւով` 2015թ. դեկտեմբերի 18-ից մինչեւ 2015թ. դեկտեմբերի 24-ը ներառյալ:
«Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացնում է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում Յունիբանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի 14.5 մլն բաժնետոմս:
Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է Յունիբանկի զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու եւ իրական ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությամբ: Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար եւ փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: Յունիբանկը մշտապես առանձնացել է նաեւ նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ներկայանալով որպես ժամանակակից, իննովացիոն բանկ:
Բանկի կայուն ֆինանսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու արդյունավետության մակարդակը, շուկայի դրական արձագանքն ու հասարակության հետաքրքրվածությունը բանկի բաժնետոմսերով մեկ անգամ ևս փաստում են Յունիբանկի հանդեպ հաճախորդների եւ ներդրողների ունեցած վստահության մասին»,- նշված է հաղորդագրությունում:
Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:
Յունիբանկը դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ եւ ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի եւ կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման եւ արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները:
Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը տեղադրված է Յունիբանկի պաշտոնական կայքի «Բաժնետերեր և ներդրողներ» էջում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: