«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան» փետրվարի 20-ին հայտարարել է «Բորսայի լավագույն անդամ 2014» մրցանակաբաշխության հաղթողներին:«Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արդշինբանկը:«Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում հաղթել է Ամերիաբանկը: Վերջինս հաղթող է դարձնել նաեւ «Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» եւ «Բորսայի լավագույն անդամ ռեպո եւ սվոպ գործառնությունների» անվանակարգերում:Արարատբանկը երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում: Բանկը երկրորդ տարին անընդմեջ հաղթել է նաեւ «Բորսայի լավագույն անդամ 2014» գերանվանակարգում:Զարգացման Հայկական Բանկը հաղթել է «Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու պետական պարտատոմսերի շուկայում»: «Արմենբրոկ» ընկերությունը երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում: «Արմենբրոկ»-ը հաղթել է նաեւ «Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում եւ «Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր 2014» գերանվանակարգում:«Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-ռեեստրավար» անվանակարգում հաղթել է «Կապիտալ Ինվեստմընթս»-ը: «Լավագույն գործընկեր առեւտրի մասնակից» անվանակարգում հաղթել է Ամերիաբանկի առեւտրի մասնակից Արզուման Դալլաքյանը: Մրցանակաբաշխության հաղթողներին որոշել են բորսայի անդամների անունից հանդես եկող առեւտրի մասնակիցները (թրեյդերները)՝ թեկնածուների առաջադրման եւ այնուհետեւ փակ-գաղտնի քվեարկության միջոցով: Tweet Դիտում՝ 4458