Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:Խորագրի այսօրվա հյուրը «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանն է:-Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:-Պայմանականորեն կանվանեմ այդ ձեռքբերումն «ամենաթանկարժեքը»` իմ առաջին բնակարանի գնումն էր, որը տեղի է ունեցել 1992 թվականին: Այն իսկապես «թանկարժեք» եւ հիշարժան իրադարձություն էր մեր ընտանիքի համար:-Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումարը, թե՞ բանկային քարտերը:-Բնականաբար` բանկային քարտերը, սակայն բազմաթիվ դեպքերում դեռ անհրաժեշտ է գրպանում որոշակի չափով կանխիկ գումար ունենալ:-Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:-Մոտ 1,5 մլն ՀՀ դրամ:-Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:- Շատ տարիներ առաջ, երբ ես նորավարտ մասնագետ էի, բնականաբար, եղել են պահեր, երբ ֆինանսական որոշակի դժվարությունների առջեւ եմ կանգնել: Սակայն, փառք Աստծո, իմ մասնագիտական կենսագրության մեջ շատ արագ ունեցել եմ աշխատանքային առաջխաղացում: Արդեն 24 տարեկանում ղեկավարել եմ 7 հոգուց բաղկացած բաժին, ստանալով 80-ականների համար բավականին բարձր աշխատավարձ: Հետագայում աշխատելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել եմ շարքային խորհրդային քաղաքացու համար անհավանական բարձր աշխատավարձ եւ այդպես շարունակ հետագա բոլոր աշխատավայրերում:-Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:-Այո, քանի որ ունեմ բավականին բարձր վարձատրվող աշխատանք: Եվ հետո, ես կյանքիս ամենաճիշտ ներդրումը կատարել եմ` զավակներիս համար ապահովելով լավ կրթություն: Կարծում եմ, արդեն շուտով նրանք երկուսն էլ կլինեն ֆինանսապես ինքնաբավ:-Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:-Այո, բազմիցս, եւ ներկայումս էլ ունեմ գործող վարկ: Կցանկանամ, որ մեր քաղաքացիների մոտ զարգանա բանկային գործիքներից օգտվելու մշակույթը` վարկեր, ինկասո, բանկային երաշխավորություններ, քարտային պրոդուկտներ, ավանդներ եւ այլն:-Դուք շռայ՞լ մարդ եք, թե տնտեսող:-Ես ինձ համարում եմ շռայլ մարդ, երբ խոսքը վերաբերվում է ընտանիքիս համար կատարվող ծախսերին եւ տնտեսող` եթե տնօրինում եմ ինձ վստահված ուրիշի միջոցները: Վերջինի դեպքում շատ մեծ պատասխանատվության զգացում ունեմ:-Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:- Ցանկանում եմ անկեղծ լինել, առաջին հերթին կմարեմ իմ այսօրվա գործող վարկը: Մնացած գումարը, ընտանիքիս հետ խորհրդակցելուց հետո կփորձեմ ներդնել որեւէ հետաքրքիր ծրագրում: Եվ, իհարկե, անպայման, որոշակի գումար էլ կտրամադրեմ բարեգործությանը: Չնայած, նման դեպքերում, չարժե բարձրաձայնել, բայց, քանի որ հարցը հնչել է…-Պարտքով գումար տալիս կամ վերցնո՞ւմ եք:-Պարտք տալիս եմ եւ ջնջում այն հիշողությունից: Եվ «պարտք» եմ վերցրել հիփոթեքային վարկի տեսքով` սեփական տուն կառուցելու համար: Ներսես Կարամանուկյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը: Tweet Դիտում՝ 3971