C-QUADRAT ընկերության խորհրդի անդամ Անդրեաս Ուիմերի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ինԴեկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ԿԲ-ն գրանցել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը` նրան տրամադրելով ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ն գերմանական Talanx Asset Management եւ ավստրիական C-QUADRAT Investment ընկերությունների համատեղ ձեռնարկություն: «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի բաժնեմասերի 74.9 %-ը պատկանում է C-QUADRAT Investment-ին: C-QUADRAT-ը հիմնադրվել է 1991 թվականին, գրասենյակներ ունի Վիենայում, Լոնդոնում, Ֆրանկֆուրտում եւ Ժնեւում եւ գործունեություն է ծավալում 17 եվրոպական երկրներում:Մեդիամաքս-ը զրուցել է C-QUADRAT AG ընկերության խորհրդի անդամ Անդրեաս Ուիմերի հետ:-Ինչու՞ եւ ինչպե՞ս Talanx եւ C-QUADRAT ընկերությունները որոշեցին աշխատել Հայաստանում եւ կառավարել ՀՀ քաղաքացիների կենսաթոշակային խնայողությունները: -Talanx-ը Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում ցուցակված C-QUADRAT Investment AG-ի խոշորագույն բաժնետերն է: C-QUADRAT-ը ՀՀ Կենտրոնական բանկի հետ մի քանի ամիս բանակցություններ է վարել` պարտադիր կենսաթոշակային ֆոնդային համակարգում ներգրավվելու հնարավորությունների շուրջ: «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի նպատակն է Հայաստանում առաջարկել ակտիվների եւ ֆոնդային կառավարման բարձրորակ ծառայություններ: Ընկերությունը ծրագրում է առաջատար դիրք գրավել Հայաստանի ֆինանսական շուկայում, նպաստել կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը եւ աջակցել ակտիվների կառավարմանն ու ներդրումային ծառայությունների դաշտի զարգացմանը: «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ն ավստրիական C-QUADRAT Investment AG եւ գերմանական Talanx Asset Management GmbH ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է: Մենք մտադիր ենք համագործակցել տարբեր տեղական կառույցների եւ ֆինանսական շուկայի ներկայացուցիչների` ՀՀ Կենտրոնական բանկի, բրոքերային ընկերությունների, տեղական բանկերի հետ: - Ինչպես եւ ցանկացած բարեփոխում, կենսաթոշակային բարեփոխումների համակարգը եւս շատ հարցեր ու մտահոգություններ է առաջացրել ՀՀ քաղաքացիների շրջանում: Առկա անհանգստությունը փարատելու համար ի՞նչ փաստարկներ կարող եք բերել: - Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների նախապայմանները գրեթե նույնն են, ինչ ողջ աշխարհում` ծերացող բնակչություն, աճող ճնշում պետական բյուջեի վրա, առկա կենսաթոշակային համակարգի անկատարություն: Հայաստանի կառավարությունն արդեն մի քանի տարի է, ինչ կենսաթոշակային բարեփոխումների փուլում է գտնվում, եւ որոշել է առկա համակարգը փոխարինել բազմամակարդակ համակարգով: Երկրորդ մակարդակը` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, հանդիսանում է կենսաթոշակային համակարգի նոր մասը, որը նպատակաուղղված է հատուցելու քաղաքացիների եկամուտները` հիմնվելով աշխատանքային տարիքի ընթացքում նրանց կողմից արված հատկացումների վրա: Նպատակն այն է, որ թոշակի անցնելուց հետո մարդը պահպանի իր նախկին եկամուտները եւ կյանքի մակարդակը: Կուտակային կենսաթոշակը քաղաքացուն պատասխանատու է դարձնում իր սեփական ապագայի նկատմամբ, մինչդեռ մյուս բաղադրիչը` պետական կենսաթոշակը, պետք է երաշխավորի կեցության համար անհրաժեշտ նվազագույն եկամուտը: - Առկա մտահոգություններից է այն, որ Հայաստանի թերզարգացած ֆոնդային շուկան կարող է խոչընդոտ հանդիսանալ կենսաթոշակային համակարգի ամբողջական բարեփոխումների համար: - Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հիմնական նպատակն է ապահովել կայուն կենսաթոշակային եկամուտ այնպիսի եղանակով, որը համապատասխանում է տվյալ երկրի պահանջներին: Ֆինանսական շուկաների զարգացումը երկրորդական նպատակներից է: Հայաստանի կառավարության, Կենտրոնական բանկի եւ այլ ինստիտուտների հետ համագործակցության արդյունքում մենք ծրագրում ենք աջակցել տեղական ֆինանսական շուկաների զարգացմանը, ներառյալ Հայաստանի կապիտալի շուկան: - Որտե՞ղ եւ ինչպե՞ս եք պատրաստվում ներդնել Հայաստանի քաղաքացիների կենսաթոշակային հատկացումները, եւ ինչպիսի՞ է լինելու ձեր ներդրումային ռազմավարությունը: Արդյո՞ք դրամական միջոցները ներդրվելու են հիմնականում Հայաստանից դուրս: - Պարտադիր կենսաթոշակային համակարգում ընդգրկված քաղաքացիների գումարները ներդրվելու են առանձին կենսաթոշակային հիմնադրամներում: Կենսաթոշակային հիմնադրամները կառավարվում են անկախ եւ պրոֆեսիոնալ ակտիվների կառավարիչների կողմից: Նրանց նպատակն է ավելացնել ներդրումների ծավալը մինչեւ քաղաքացին կհասնի կենսաթոշակային տարիքին: Քաղաքացին իրավունք ունի ընտրել իր կենսաթոշակային հիմնադրամի կառավարչին, եւ հիմնադրամի տեսակը: Կենսաթոշակային հիմնադրամների սեփականատերերը ոչ թե դրանց կառավարիչներն են, այլ համակարգի մասնակից բոլոր քաղաքացիները: Բոլոր հիմնադրամներն ունեն կառավարման համար սահմանված կանոններ եւ սահմանափակումներ` արժեքի կայուն աճ ապահովելու համար: Հիմնադրամների ներդրումները կարվեն տեղական եւ արտերկրի բարձրորակ արժեթղթերում: Արտարժույթով արտահայտված արժեթղթերում ներդրումները պետք է կազմեն մինչեւ 40 տոկոս: Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված երեք տիպի կենսաթոշակային ֆոնդերի միջեւ գլխավոր տարբերությունը վերաբերվում է ավելի ռիսկային համարվող արժեթղթերում ներդրումների մասնաբաժնին: Tweet Դիտում՝ 12679