Մագիստրատուրա Լոնդոնում` այն արդեն պետք չէ փնտրել համացանցում

14.03.2012 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ժամանակակից աշխատանքային շուկայի պայմաններում, երբ ֆինանսական հատվածի եւ խոշոր, եւ միջին ընկերությունների աշխատակիցներին ներկայացվող պահանջները շատ դեպքերում ստանդարտացված են` Հայաստանում խոշոր ընկերության բանկային աշխատակիցը, մենեջերը, մարքեթոլոգը կամ հաշվապահը պետք է ունենա նույն գիտելիքները, ինչպես եւ արտասահմանյան ընկերությունում նման պաշտոն զբաղեցնող իր գործընկերը:   

Խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի կրթական համակարգը չի հասցնում հավասարվել համաշխարհային զարգացումներին, ինչի հետեւանքով մեր երկրում մրցակցության համար անհրաժեշտ կրթությունը զգալիորեն ցածր է, քան Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ այլ զարգացած շուկաներում: Տնտեսական ֆակուլտետների շրջանավարտները ստիպված են լինում լրացուցիչ դասընթացներ անցնել, ինտենսիվ ինքնակրթությամբ զբաղվել, իսկ լավագույն դեպքում` մասնագիտական որակավորում ստանալ արտասահմանում:

Այս առումով, Լոնդոնի բիզնեսի եւ ֆինանսների դպրոցի եւ «Մաստեր Պլյուս» գործակալության համագործակցությունը չէր կարող աննկատ մնալ: “Մաստեր Պլյուս” ուսումնական կենտրոնը Հայաստանում ներկայացնում է հեղինակավոր անգլիական բուհ, որը կկազմակերպի Հայաստանից ուսանողների ընդունելությունն այդ համալսարան, նրանց Լոնդոն տեղափոխումը, ինչպես նաեւ նրանց աջակցություն կցուցաբերի հեռահար ուսուցման ժամանակ: 

Դոսյե

Լոնդոնի բիզնեսի եւ ֆինանսների դպրոց


LSBF-ի հիմնական կամպուսները տեղակայված են Լոնդոնում, Բիրմինգհեմում, Մանչեսթերում, Տորոնտոյում եւ Սինգապուրում: Դպրոցը առաջարկում է մենեջմենթի եւ ֆինանսների գծով մագիստրոսական կոչման ծրագիր, այդ թվում՝ MBA, ինչպես նաեւ բիզնեսում, մարքեթինգում, ֆինանսների եւ հաշվապահական հաշվառման ոլորտում մասնագիտական որակավորումներ (ACCA, CIMA, CIM, CFA եւ այլն):

Դպրոցում հինգ ֆակուլտետ կա` Մենեջմենթի, Մարքեթինգի, Բիզնես-տեխնոլոգիաների եւ Ղեկավարների ուսուցման:

LSBF մագիստրոսական ծրագրերի ամենավարկանշայիններից են ճանաչվել` 
•    МВА
•    Ֆինանսների գծով մագիստրոս
•    Միջազգային բիզնեսի գծով մագիստրոս
•    Մարքեթինգի գծով մագիստրոս
•    Միջազգային բիզնես իրավունքի գծով մագիստրոս:

LSBF-ը հետեւյալ միջազգային մասնագիտական որակավորումներ է առաջարկում`
- ACCA (Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիա);
- CIMA (Կառավարման հաշվառման ոլորտում երդվյալ հաշվապահների ինստիտուտ);
- CFA (Սերտիֆիկացված ֆինանսական վերլուծաբան);
- CIM (Մարքեթինգի չարտերային ինստիտուտ):

Բացի մագիստրոսական, բակալավրային եւ որակավորման բարձրացման ուղղված ծրագրերից, LSBF-ը կարճաժամկետ աշխատանքային ծրագրեր , ինչպես նաեւ լեզվի դասընթացներ է անցկացնում :

LSBF բիզնես-դպրոցը Քենթի արքայազն Մայքլի հովանու ներքո է գործում եւ մեծ դեր է խաղում դրա հեղինակության պահպանման մեջ: Քենթի Մայքլը LSBF-ի դիմորդների համար հատուկ կենսաթոշակային ծրագրի հիմնադիրն է: Այդ ծրագիրն ուղղված է զարգացող երկրների ուսանողներին Լոնդոնում կրթություն ստանալու աջակցություն ցուցաբերելուն: Այդ ծրագրի շնորհիվ Հայաստանից LSBF-ի ուսանողները ստանում են սովորելու կրթաթոշակ, որոնց չափը կարող է հասնել ուսման վճարի 75%-ին:

Այն օրը, երբ Մեդիամաքսի թղթակիցը գնաց կենտրոնի ղեկավարի եւ LSBF ներկայացուցչի հետ հարցազրույցի, Մաշտոցի պողոտայում “Մատեր Պլյուսի” գրասենյակը բազմամարդ էր` ԱՊՀ երկրներում LSBF բիզնեսի զարգացման գծով մենեջեր Ֆուրկատ Ֆոսիլովը ցանկացողներին պատմում էր բիզնես-դպրոցում ուսում ստանալու մասին:  

«Մեկ ամսվա ընթացքում 650 հավանական ուսանող ենք հավաքել: Ետխորհրդային ոչ մի շուկայում LSBF ծրագրեր անցնելու այդքան շատ դիմում չկար, որքան Հայաստանում: Հիմնական նպատակը` թեկնածուներին բիզնես-դպրոցի, ընդունելության գործընթացի եւ ընտրված ծրագրի համար անհրաժեշտ թղթաբանության մասին որքան հնարավոր է շատ տեղեկություններ տրամադրելն է”,- պատմում է Ֆուրկատ Ֆոսիլովը: 

Նրա խոսքերով, զարգացող երկրների դիմորդների համար Լոնդոնում ուսանելու արժեքի հարցը ընդունելության չափազանց կարեւոր չափանիշ է հանդիսանում, եւ Հայաստանը բացառություն չէ: Քենթի Մայքլի հիմնադրամի շնորհիվ հայ ուսանողները բիզնես-դպրոցում ուսում ստանալու կրթաթոշակ կստանան, որի արժեքն իրենց համար կկազմի £6-ից 10 հազար: Ընդունելության քննությունների ժամանակ լավագույն արդյունքները դրսեւորած ուսանողները գրեթե անվճար Լոնդոնում սովորելու հնարավորություն կստանան: 

“Մաստեր Պլյուս” կենտրոնի տնօրեն Լիանա Աչիկյանը պատմեց, որ ընդունելության քննություններն իրենցից ներկայացնում են անգլերեն լեզվի միջազգային թեստերից (IELTS, TOEFL, PTE ) մեկի հանձնումը եւ անգլերեն լեզվով մի քանի էսսեներ գրելը:

Հաշվի առնելով Լոնդոնում կրթություն ստանալու բավականին բարձր արժեքը` “Մաստեր Պլյուսը” բանակցություններ է վարում հավանական հովանավորների հետ` խոշոր տեղական ընկերությունների, եւ արդեն համաձայնագիր է կնքել դրանցից մեկի հետ:

Մնա՞լ Լոնդոնում, թե՞ վերադառնալ Հայաստան


Իհարկե, ընտրությունն ուսանողներինն է, սակայն պարզ է, որ միջազգային մակարդակի մասնագետներն առաջին հերթին անհրաժեշտ են իրենց հայրենիքում:

«Երիտասարդ սերնդի արտահոսքը երկրից լավ բան չէ: Կարելի է սովորել Լոնդոնում եւ հեշտությամբ Հայաստանում գերազանց աշխատանք ստանալ: ԱՊՀ այլ երկրների համեմատ, Հայաստանը առանձնանում է արտասահմանյան բրենդերի եւ գլոբալ ընկերությունների առկայության ավելի մեծ քանակով: Բազմաթիվ միջազգային ընկերություններ, այդ թվում նաեւ, օրինակ, աուդիտորական ընկերությունների մեծ քառյակի անդամները, որոնք մեր գործընկերներն են հանդիսանում, աշխատում են նաեւ հայկական շուկայում: Ներկայումս երկրում ֆինանսական հաշվետվության դեպի միջազգային եւ նոր կադրեր ազգային ստանդարտների փոփոխություն է տեղի ունենում”, - նշում է ԱՊՀ երկրներում LSBF բիզնեսի զարգացման գծով մենեջերը:

Որակավորման բարձրացում առանց աշխատակցի կորստի 


Հայաստանում հազվագյուտ գործատուն կհամաձայնվի իր հաշվին իր աշխատակցին ուղարկի Լոնդոն մեկ կամ մեկ ու կես տարով MBA կամ նեղ մասնագիտացված որակավորում ստանալու:

Լուծում կա: “Նման դեպքերի համար մենք օնլայն ռեժիմում ուսում ստանալու համակարգ ունենք: Արդյունքում դուք ստանում եք նույն դիպլոմը, որը կստանայիք Լոնդոնում ուսանելու դեպքում: Ընդ որում, հեռակա ուսուցման արժեքը 30%-ով էժան է”,- պատմում է Ֆուրկատ Ֆոսիլովը:

Լոնդոնի բուհում օնլայն ուսում ստանալու նախադեպեր արդեն կան` LSBF-ի հայկական ներկայացուցչության շնորհանդեսին, որը տեղի է ունեցել 2012 թվականի փետրվարի 9-ին, ներկա էին KPMG Armenia աուդիտորական ընկերության աշխատակիցները, որոնք ուսում են ստանում դպրոցում` առանց աշխատանքային տեղից հեռանալու:

Դիտում՝ 11388
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW