«ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ն 104 մշտադալար ծառ է նվիրաբերել Երեւան քաղաքին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում կառուցված կասկադային այգին բարեկարգելու նպատակով։ Դեկտեմբերի 13-ին կազմակերպված ծառատունկի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի եւ «SmartJump» ընկերության հետ համագործակցությամբ «ՄՈԳՈ»-ն իր ներդրումն է ունեցել մայրաքաղաքի կանաչապատման գործում։«Մեր թիմով քննարկում էինք, թե ինչ մասնակցություն կարող ենք ունենալ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերում, եւ հասկացանք՝ այս պահին բոլորիս մտքում այն է, որ պիտի նպաստենք՝ մեր քաղաքում օդն ավելի մաքուր լինի։ Խոսեցինք համապատասխան կառույցների եւ մասնագետների հետ, նրանք մեզ խորհուրդներ տվեցին, եւ այդպես զարգացավ ծառատունկին մասնակցելու միտքը»,- Banks.am-ի հետ զրույցում պատմել է «ՄՈԳՈ» ընկերության ֆինանսական տնօրեն Սրբուհի Մելքոնյանը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Տնկվող ծառերի ընտրությունը եւս կատարվել է գործընկերների հետ նախնական քննարկումների արդյունքում: «Ի տարբերություն տերեւաթափ ծառերի՝ փշատերեւ մշտադալարները պահպանում են իրենց տերեւներն ամբողջ տարվա ընթացքում։ Դա ապահովում է, որ մայրաքաղաքը մնա կենսունակ եւ կանաչ նույնիսկ կոշտ ձմեռային ամիսներին, երբ ամենաշատն է զգացվում շրջակա միջավայրի պաշտպանության կարիքը։ Մեզ նաեւ ասացին, որ ցանկալի է հենց այս սեզոնին՝ ձմռանը, տնկել, քանի որ ավելի մեծ է հավանականությունը՝ դրանք ամուր կկպչեն»,- հավելել է Մելքոնյանը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ծառատունկին մասնակցել են ոչ միայն համահեղինակ կազմակերպությունների աշխատակիցները, այլեւ կամավորներ, տարածքի բնակիչներ, որոնք տեղեկացել էին միջոցառման մասին եւ վաղ առավոտից մեծ ոգեւորությամբ եկել էին աջակցելու։ Ծառատունկին ներկա է եղել նաեւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։«ՄՈԳՈ»-ում վստահեցնում են, որ նման նախաձեռնությունները շարունակական են լինելու, քանի որ դրանք կազմակերպության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի մասն են կազմում եւ ուղղված են շրջակա միջավայրի բարելավմանը: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Սա մեր առաջին նմանատիպ նախաձեռնությունը չէ, եւ նախատեսում ենք երկարաժամկետ ներդրումներ իրականացնել նման ծրագրերում: Խորհրդանշական է, որ այսօրվա ծառատունկի ընթացքում տնկվեցին հիմնականում մշտադալարներ, որոնք ավելի երկարաժամկետ ազդեցություն ունեն քաղաքի մաքուր օդի պահպանման գործում, ինչը համահունչ է զարգացման մեր երկարաժամկետ նպատակներին։ Լինելով միջազգային Eleving Group կազմակերպության մաս՝ այս նախաձեռնությունը «ՄՈԳՈ Հայաստան»-ի համար կարեւոր քայլ է»,- նշել է ընկերության գործադիր տնօրեն Խաչիկ Ներկարարյանը։Տեքստը՝ Աստղիկ ԻսկանդարյանիԼուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի Tweet Դիտում՝ 1344