Visa-ի ու Mastercard-ի լուսաբանումը Հայաստանում 2025թ. I եռամսյակում
06.04.2025 | 22:30
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /


Մոտ 150 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով 2025 թվականի առաջին եռամսյակում Visa-ն ունեցել է 391 հիշատակում, Mastercard-ը՝ 344 հիշատակում:
#Visa
• Visa-ն Հայաստանում անցկացրել է Issuer Challenge երկօրյա միջոցառում:
• Banks.am-ը զրուցել է Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեի հետ She’s Next Empowered by Visa նախաձեռնության ազդեցության մասին։
• IDBank-ը թողարկել է նոր՝ Visa Signature Business քարտը:
• Ամերիաբանկը և Visa-ն ամփոփել են Հայաստանի պետական և մասնավոր բուհերի ուսանողների համար հայտարարված «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի արդյունքները:
• Telcell ընկերությունը հայտնել է, որ մինչև մարտի 20-ը բացելով անվճար Visa թվային քարտ Telcell Wallet-ում, օտգատերերը կարող են ստանալ 2 x 5000 BON եւ հատուկ նվեր՝ iPhone 16 Pro:
• Visa-ն հայտնել է Հայաստանում SecurePay արշավի մեկնարկի մասին։
• Ամիօ բանկն ու Telcell ընկերությունը թողարկել են Amio x Telcell համատեղ Visa քարտը:
• Ակբա Բանկը թողարկել է Մարտիրոս Սարյանի «Հայաստան։ Պաննո» նկարով Visa Signature Limited Edition քարտեր՝ 500 սահմանափակ օրինակով։
• Telcell-ը հայտնել է, որ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում արդեն հնարավոր է վճարել Apple Pay-ով եւ Google Pay-ով, եթե քաղաքացիները ունեն Telcell Visa թվային քարտ։
#Mastercard
• Ամիօ Բանկը և Mastercard-ը մինչև 15.01.2025-ը առաջարկել են 20% քեշբեք Zara, Mango, Massimo Dutti և Farfetch խանութներից կատարված գնումների համար՝ Mastercard Digital, Gold, Platinum և World Elite քարտերով։
• Evocabank-ը 2024 թվականն ամփոփել է բարձր ցուցանիշներով, ներկայացրել մի քանի նոր պրոդուկտ, որոնցից են Mastercard Digital քարտատեսակը եւ Հայաստանում առաջին միջազգային թվային նվեր քարտը` Mastercard Digital Gift Card-ը:
• Բիբլոս Բանկ Արմենիան ամփոփել է Mastercard Digital քարտապանների համար կազմակերպված «Թվային գնումներ, իրական շահումներ» արշավը:
• ԱրարատԲանկը, Կոնվերս Բանկը և Բիբլոս Բանկ Արմենիան արժանացել են բարձր գնահատանքի Mastercard-ի կողմից՝ տարբեր անվանակարգերում ստանալով մրցանակներ:
• ID Bank-ը հայտնել է, որ փետրվարի 1-ից բոլոր միջազգային գործարքների համար վճարելով IDBank-ի Mastercard-ով՝ հաճախորդները կստանան 5% idcoin:
• Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտեր։
• Կոնվերս Բանկի Mastercard քարտապանները կարող էին 31.01.25–16.02.25թթ. օգտվել Mastercard եւ Apple համատեղ արշավից՝ գնել Apple գաջեթներ կամ աքսեսուարներ գործընկեր խանութներից և ստանալ զեղչեր այլ ապրանքների համար։
#Visa #Mastercard
Որոշ հրապարակումներում Visa-ն և Mastercard-ը հիշատակվել են միասին։
• Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ քաղաքային տրանսպորտում տրանսպորտային քարտին կարող է փոխարինել NFC-ով Visa, Mastercard կամ ArCa բանկային քարտը, որը թույլ է տալիս կատարել անհպում վճարումներ։
• Ամիօ Բանկը առաջարկում է մինչև 10.5% դրամով և 5% դոլարով տարեկան եկամուտ ավանդների համար AMIO Mobile հավելվածով ձևակերպելու դեպքում։ Ավանդատուներն ստանում են նաև անվճար Visa կամ Mastercard քարտեր:
• ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2024-ին Հայաստանում թողարկված Visa քարտերի շրջանառությունը աճել է 70%-ով՝ հասնելով 680.8 մլրդ դրամի, իսկ Mastercard-ինը՝ 88%-ով, կազմելով 213.3 մլրդ դրամ։
• Ֆասթ Բանկը առաջարկում է բարձր եկամտաբերությամբ ավանդներ, որոնց շրջանակում հաճախորդները կարող են ստանալ Visa Classic, ArCa Classic, Visa Gold, Mastercard World, Visa Infinite կամ Mastercard World Elite ԱկնՔարտ՝ կախված ավանդի չափից։
MaxMonitor.am մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության համակարգի բաժանորդ դառնալու եւ պարբերական ամբողջական հաշվետվություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել Մեդիամաքս մեդիա-ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Մակարյանի հետ՝ 010545437 հեռախոսահամարով կամ amakaryan@mediamax.am էլ.փոստով:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: